Հուլիսի 4-ի ժամը 18:55-ից հուլիսի 5-ի ժամը 00։10-ը ժամանակահատվածում Ադրբեջանի զինուժը Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը:
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Այսօր ժամը 9։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է, ասված է հաղորդագրությունում:
Ադրբեջանական կողմը դեռևս չի մեկնաբանում այս հաղորդումը:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի երեկ երեկոյան տարածած տեղեկագրում ասված է, որ Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում վերջին մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել, զոհեր և վիրավորներ չկան։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննում է այդ փաստերը»,- ասվում է հաղորդագրության մեջ ու ընդգծվում , որ փոխգործողություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։