Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, որ «AzTV ՀԸ լրագրողն ու օպերատորը Ֆրանսիայում ենթարկվել են հարձակման»


Ադրբեջանի հեռուստառադիո հանրային խորհուրդը հայտարարել է, որ «Ֆրանսիայում հարձակման են ենթարկվել AzTV հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը»։

Ըստ հաղորդագրության՝ նախօրեին նրանք Փարիզի Նանտեր արվարձանում ռեպորտաժ էին պատրաստում Ֆրանսիայում բռնկված անկարգությունների մասին, որոնք սկսվեցին ոստիկանների կողմից ծագումով ալժիրցի 17-ամյա պատանու սպանության հետևանքով։

Ադրբեջանական հեռուստաընկերության աշխատակիցների վրա հարձակման հետևանքով նրանք մարմնական թեթև վնասվածքներ են ստացել։ Հարձակվողները առգրավել են տեսախցիկը, իսկ երբ պահանջել են վերադարձնել այն, նրանց սպառնացել են զենքով։

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե սպասում են, որ Ֆրանսիայի իրավապահները կարճ ժամկետում կսկսեն հետաքննել լրագրողների վրա ստոր հարձակումը և հանցագործները կհայտնաբերվեն ու կպատժվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG