Մատչելիության հղումներ

Ռուսական բանակը արտադատարանական կարգով գնդակահարել է ավելի քան 70 խաղաղ բնակչի. ՄԱԿ-ի զեկույց


Ուկրաինայի դեմ շուրջ մեկուկես տարի շարունակվող պատերազմի ընթացքում ռուսական բանակը արտադատարանական կարգով գնդակահարել է ավելի քան 70 խաղաղ բնակչի, հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը։

Այսօր հրապարակված զեկույցի համաձայն, սպանվել է 72 տղամարդ և հինգ կին, ևս մեկ ձերբակալված էլ մահացել է կտտանքների կամ՝ անհրաժեշտ բժշկական օգնության բացակայության պատճառով։

Միաժամանակ նշվում է, որ ուկրաինական կողմն էլ է խախտել միջազգային իրավունքը՝ կամայական ձերբակալելով քաղաքացիական անձանց, սակայն այս դեպքում ծավալները շատ ավելի փոքր են եղել։

Պաշտոնական Մոսկվան ՄԱԿ-ի զեկույցը դեռ չի մեկնաբանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG