Մատչելիության հղումներ

La Repubblica. «ՆԱՏՕ-ն և Ռուսաստանի ՊՆ-ն ոչ պաշտոնական քննարկել են «Վագների» շուրջ ստեղծված իրավիճակը


«Վագների» վարձկանները հեռանում են Հարավային զինատարածքից, Դոնի Ռոստով, 24 հունիսի, 2023թ.
«Վագների» վարձկանները հեռանում են Հարավային զինատարածքից, Դոնի Ռոստով, 24 հունիսի, 2023թ.

La Repubblica իտալական պարբերականի փոխանցմամբ, նախօրեին ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ոչ պաշտոնական կարգով քննարկումներ են անցկացրել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումների ակտիվության վերաբերյալ:

La Repubblica-ն ենթադրում է, որ «ՆԱՏՕ-ի համար Մոսկվայում առավել հուսալի զրուցակից է համարվում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն»:

Պարբերականը հայտնում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և եվրոպական առաջատար պետությունների ղեկավարները, որոնց թվում Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին չի եղել, «քննարկել են «Վագների» գործողություններից բխող վտանգների ու նախևառաջ միջուկային միջադեպի կանխարգելման հարցը»:

Ըստ իտալական թերթի, ՆԱՏՕ-ի ղեկավարների ուշադրության կենտրոնում եղել է ցանկացած պահին կիրառման պատրաստ ավելի քան 1400 միջուկային մարտագլխիկների հարցը:

Արևմուտքը ցանկացել է ռուսներին հասցնել այն միտքը, որ «ՆԱՏՕ-ն բացարձակ առնչություն չունի ապստամբների ազդարարած նպատակների հետ»:

XS
SM
MD
LG