Մատչելիության հղումներ

Լիպեցկի նահանգապետը հայտարարել է, թե «Վագների» զինտեխնիկան սկսել է տեղաշարժվել մարզի տարածքով


Լիպեցկի նահանգապետը հայտարարել է, թե «Վագների» զինտեխնիկան սկսել է տեղաշարժվել մարզի տարածքով:

«Իրավապահ մարմիններն ու իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները բնակչության անվտանգությունն ապահովելու համար, իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ»,- հայտարարել է նահանգապետը`չմանրամասնելով`պատրաստվում են արդյոք քայլեր ձեռնարկել վարձկանների տեղաշարժը կանգնեցնելու համար:

Փաստացի, վագներովցիները սկսել են շարժվել երեկ կեսգիշերից` Ուկրաինայի հետ սահմանից քիչ հեռու գտնվող Ռոստովից, անցել են Վորոնեժն ու հասել Լիպեցկ, որը գտնվում է դեպի Մոսկվա տանող M4 միջպետական ճանապարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG