Վորոնեժում, ըստ վերջին տեղեկությունների, նավթային ամբարում հրդեհ է բռնկվել:
«Տեղում աշխատում է ավելի քան հարյուր հրշեջ ու երեսուն միավոր տեխնիկա, նախնական տեղկություններով՝ զոհեր չկան»,- հայտարարել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը:
Կրակը, ըստ հաղորդումների, բռնկվել է պայթյունից հետո, համացանցում հրապարակված կադրերում նաև ուղղաթիռ է երևում, սակայն հայտնի չէ`արդյոք այն որևէ կապ ունի պայթյունի ու հրդեհի հետ:
Մինչ այդ հաղորդվել էր, որ «Վագների» վարձկանները վերահսկողություն են հաստատել Ռոստովում ու Վորոնեժում: Ըստ BBC-ի և Reuters-ի՝ երկու մարզկենտրոններում էլ ռազմական բոլոր օբյեկտները գտնվում են նրանց հսկողության ներքո: