Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։ Վարչապետի համապատասխան հրամանագիրը հրապարակված է պաշտոնական կայքէջում։
Մեկ այլ որոշմամբ Նազելի Բաղդասարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։
Նա ավելի վաղ Շիրակի մարզպետն էր։
Նիկոլ Փաշինյանը մամուլի քարտուղար չուներ 2021 թվականի նոյեմբերից։