Մատչելիության հղումներ

Մանե Գևորգյանն ազատվեց վարչապետի խոսնակի պաշտոնից


Մանե Գևորգյանն ազատվեց վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից: Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում։

Ֆեյսբուքյան գրառմամբ նա տեղեկացրել է, որ պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն։ «Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։ Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում», - մասնավորապես գրել է վարչապետի արդեն նախկին խոսնակը։

Գևորգյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի մարտից։ Մինչ այդ նա «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգողն էր, ավելի վաղ եղել է «Սիվիլիթաս» հիմնադրամի գլխավոր պրոդյուսերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG