Վրաստանի նախագահը ներում է շնորհել «Մթավարի Արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային։
Ընդդիմադիր գործիչը 2020 թվականի մայիսին 3․5 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով։
Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները և ընդդիմադիր քաղաքական գործիչները Գվարամիայի գործը համարում են քաղաքական հետապնդում:
Նիկա Գվարամիան նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ամենահայտնի աջակիցներից է, նաև Սաակաշվիլիի շահերն էր ներկայացնում դատարանում։