Մատչելիության հղումներ

Բլինքեն-Ֆիդան առաջին հանդիպմանը քննարկվել է նաև հայ-ադրբեջանական կարգավորումը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում հունիսի 21-ին կայացած հանդիպմանը անդրադարձել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանը։

Այդ մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նրանք քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք առաջնահերթություններ։ Բլինքենը ողջունել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինային։ Նա ընդգծել է ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը նման կրիտիկական ժամանակաշրջանում և քաջալելել Թուրքիայի աջակցությունը Շվեդիային դաշինքին միանալու համար։

Սա Բլինքենի և Ֆիդանի առաջին հանդիպումն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG