Մատչելիության հղումներ

Պայթյուն Կիևի բազմահարկում, կան զոհեր, վիրավորներ


Կիևում պայթյուն է որոտացել բազմահարկ շենքում, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն գրել է, որ մասնագետները հետաքննում են հրդեհի պատճառները։ Քաղաքապետի ունեցած նախնական տվյալներով՝ 2 մարդ մահացել է, 2 տուժածներ հոսպիտալացվել են, ևս 2-ին օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ուկրաինայի ազգային ոստիկանության նախնական վարկածի համաձայն՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG