Ստեփանակերտը հերքում է Բաքվի հաղորդումը, թե Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հունիսի 21-ին և 22-ին կրակ են բացել Արցախի Մարտունու, Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ըստ Պաշտպանության բանակի՝ Բաքվի հաղորդումը չի համապատասխանում իրականությանը։
Ստեփանակերտը ապատեղեկատվություն է որակել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։