Ադրբեջանի զինված ստորաբաժանումները այսօր՝ ժամը 03:20-04:10-ը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) և հարավարևելյան (Ներքին Հանդ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմում տուժածներ չկան, հավելում են կառույցից։
Բաքուն հերքում է այս լուրը։