Մատչելիության հղումներ

Քննարկվում է Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը. փոխարտգործնախարար


Վահան Կոստանյան
Վահան Կոստանյան

Քննարկվում է հենց Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը, այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Թե ինչ ցանկություններով և նպատակներով է Ռուսաստանը որոշել հենց Կապանում հյուպատոսություն բացել, փոխարտգործնախարարը ճիշտ համարեց, որ հարցը Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը պարզաբանի։

Տեսարան Կապանից
Տեսարան Կապանից

«Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների ցանկությունն ու հետաքրքրությունը Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում ավելի լավ ծանոթանալու իրավիճակին», - ասաց Կոստանյանը։

Անցած տարվա հոկտեմբերի վերջին էլ Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Բացման արարողությանը մասնակցում էին Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

XS
SM
MD
LG