Մատչելիության հղումներ

Դարչիաշվիլի․ «Վրաստանը պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել Երևանի և Բաքվի միջև»


«Թբիլիսին պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև», - այսօր խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։

«Խաղաղ հարևանության նախաձեռնության շրջանակներում Վրաստանը նախկինում քայլեր է ձեռնարկել հարևան երկու երկրների միջև կառուցողական երկխոսություն նախաձեռնելու նպատակով։ Մենք պատրաստակամություն ենք հայտնում շարունակել մեր գործունեությունն այդ ուղղությամբ», - նշել է Դարչիաշվիլին՝ հավելելով, - «կարծում ենք, որ Վրաստանի կողմից տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը օրինաչափ են, և մենք պատրաստ ենք մեր ծանրակշիռ ներդրումն ունենալ այդ գործում»։

44-օրյա պատերազմից հետո Վրաստանը Երևանի և Բաքվի միջև երկխոսություն նախաձեռնելու երկու փորձ է ձեռնարկել։ 2021 թվականին Թբիլիսիի միջնորդությամբ ազատ արձակվեցին Ադրբեջանում պահվող 15 հայ ռազմագերիները՝ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։ Նախորդ տարվա հուլիսին վրացական կողմի միջնորդությամբ Թբիլիսիում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG