Մատչելիության հղումներ

Վաղը Ռուսաստանում կհանդիպեն Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն


Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ

Վաղը նախատեսվում է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Լուրը հաստատել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Վերջերս Լուկաշենկոն է ասել, թե «մոտ ապագայում» կհանդիպի ռուսաստանցի պաշտոնակցին:

«Դա կլինի վաղը՝ հունիսի 9-ին, մանրամասների մասին կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը և ավելացրել, որ հանդիպումը նախատեսված է Ռուսաստանի տարածքում:

Նախորդ անգամ երկու նախագահները հանդիպել են մայիսի 25-ին Մոսկվայում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG