Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Մահանալ մտադիր չեմ»


Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը, արխիվ
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը, արխիվ

Բելառուսի ղեկավարը ժամանել է Մոսկվա:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովին և կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նախատեսվում է Լուկաշենկոյի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վերջին անգամ Լուկաշենկոն Մոսկվայում էր մայիսի 9-ին: Այդ օրը նա ներկա է եղել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի զորահանդեսին և արագ վերադարձել է Մինսկ:

Լրատվական միջոցները ենթադրել են, որ նա վատառողջ էր մայիսի 9-ին: Ինքը Լուկաշենկոն երեկ հայտնել է, որ իր մոտ վերջերս ադենովիրուս էր հայտնաբերվել, նա համապատասխան բուժում է ստացել և հիմա իրեն լավ է զգում:

«Մահանալ մտադիր չեմ», - գրել է Լուկաշենկոն իր մամլո ծառայության պաշտոնական Տելեգրամ-ալիքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG