Մատչելիության հղումներ

Վարչապետը ցավակցել է Հնդկաստանի ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ:

Հեռագրում, ըստ վարչապետի աշխատակազմի, մասնավորապես, ասված է. «Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին:

Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը»։

Հնդկաստանի Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում երեկ երեկոյան երեք գնացքների բախման հետևանքով հարյուրավոր զոհեր կան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG