Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլի. «Թբիլիսին 44-օրյա պատերազմից հետո հանդես է եկել որպես միջնորդ հայ-ադրբեջանական խնդրում»


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Բուլբուակա, Մոլդովա, 1 հունիսի, 2023թ.
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Բուլբուակա, Մոլդովա, 1 հունիսի, 2023թ.

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ասել է, որ իր երկիրը սատարում է Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ բանակցություններին, քանի որ դա բխում է ամբողջ տարածաշրջանի շահերից:

Այդ մասին Ղարիբաշվիլին ասել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևից ոչ հեռու գտնվող «Միմի» պատմական համալիրի պալատում գումարված Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովում:

«Թբիլիսին 44-օրյա պատերազմից հետո հանդես է եկել որպես միջնորդ հայ-ադրբեջանական խնդրում: Վրաստանը մշտապես չեզոք և անաչառ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում», - ասել է Ղարիբաշվիլին:

Նա նշել է, որ Վրաստանը շատ լավ հարաբերություններ է պահպանում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ:

XS
SM
MD
LG