Մատչելիության հղումներ

Ուկրաինայում զոհված ևս մեկ վրաց կամավորի մարմին է վերադարձվել հայրենիք


Այսօր Թբիլիսի է վերադարձվել Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս մեկ վրաց կամավորի դի։

«Ազատության» վրացական ծառայության տեղեկություններով՝ խոսքը 45-ամյա Վախթանգ Բարաբաձեի մասին է, որը զոհվել է Բախմուտի մերձակայքում՝ ռուսական կողմի հրետակոծության հետևանքով։

Վրացական աղբյուրների փոխանցմամբ, Բարաբաձեն զոհվել էր դեռ ապրիլի սկզբին, սակայն, ուկրաինական կողմին նրա մարմինը հաջողվել էր մարտի դաշտից դուրս բերել միայն մայիսի 24-ին։

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինայում ավելի քան 40 վրաց կամավոր է զոհվել։

XS
SM
MD
LG