Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների գծով օգնական Ջեֆրի Պայետին, ով ժամանել է Բաքու՝ մասնակցելու Բաքվի էներգետիկ շաբաթին:
«Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանի էներգետիկ անվտանգության մեջ Ադրբեջանի ներդրման և Ադրբեջանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանն ուղղված ընթացիկ նախագծերի շուրջ»,- հայտնում է Ադրբեջանի ղեկավարի կայքը։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը երկար տարիներ ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում և հաջողությամբ իրականացնում լայնածավալ համատեղ նախագծեր։
Պայետը, իր հերթին, բարձր է գնահատել Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։