Մատչելիության հղումներ

Վրաստանում իրանցի է ձերբակալվել, ում կասկածում են Հայաստանի տարածքով Եվրոպա հերոին տեղափոխելու փորձի մեջ


Վրաստան - Փոթիի նավահանգիստը, արխիվ
Վրաստան - Փոթիի նավահանգիստը, արխիվ

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Իրանի քաղաքացու, ով փորձել է Հայաստանի տարածքով մաքսանենգ ճանապարհով հերոինի մեծ խմբաքանակ տեղափոխել Եվրոպա։ Այդ մասին ճեպազրույցում ասել է Վրաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Թեյմուրազ Կուպտաձեն։

Նա նշել է, որ Փոթիի նավահանգստում վարչության աշխատակիցների կողմից Ֆինանսների նախարարության հետ համատեղ իրականացված օպերատիվ-որոնողական աշխատանքների շրջանակում զննվել է կասկածելի բեռնատար, որը վարել է Իրանի քաղաքացի 62-ամյա Բ.Թ.-ն։ Խուզարկությամբ ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է մոտ 80 կգ հերոին։

Քննությամբ պարզվել է, որ Իրանի քաղաքացին Հայաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով թմրանյութ է բերել Վրաստան և նախատեսել է այնտեղից դուրս բերել Եվրոպա։

Հարուցվել է քրեական գործ մինչև 20 տարվա ազատազրկում նախատեսող հոդվածի հատկանիշներով:

XS
SM
MD
LG