Մատչելիության հղումներ

Արտաշատի ԲԿ տեղափոխված բոլոր երեխաներն առողջացումով դուրս են գրվել․ ԱՆ


Թունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաներն առողջացումով դուրս են գրվել, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Անցած շաբաթավերջին Ոստիկանությունը հաղորդեց, որ «թունավորում չճշտված ախտորոշմամբ» մեկ տասնյակից ավելի երեխաներ տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ հիվանդանոց տեղափոխվածներն Արտաշատի թիվ 4-րդ մանկապարտեզի սաներն են և երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել, պարզվում են հանգամանքները։ Մանկապարտեզից վերցվել են սննդի և ջրի նմուշներ, սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները, նշանակվել է դատասննդային, դատանյութագիտական և դատաբժշկական համալիր փորձաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG