Մատչելիության հղումներ

16 երեխաներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, հոսպիտալացված 14-ի վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության. ԱՆ


Արտաշատի մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման նշաններով հիվանդանոց տեղափոխված 16 սաներից երկուսն արդեն դուրս են գրվել, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Ըստ նախարարության՝ այսօր ժամը 12:00-ի դրությամբ, հոսպիտալացված է 14 երեխա, նրանց վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության:

Տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել, պարզվում են հանգամանքները, հայտնում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ Արտաշատի թիվ 4-րդ մանկապարտեզից վերցվել են սննդի և ջրի նմուշներ, սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները, նշանակվել է դատասննդային, դատանյութագիտական և դատաբժշկական համալիր փորձաքննություն:

Այսօր ավելի վաղ Ոստիկանությունը հաղորդել էր, որ երեկ ուշ երեկոյան «թունավորում չճշտված ախտորոշմամբ» 14 երեխա տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն և որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG