Մատչելիության հղումներ

Մոսկվայում մեկնարկել է Լավրով-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպումներից, արխիվ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպումներից, արխիվ

Մոսկվայում մեկնարկել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը կքննարկեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, եռակողմ համաձայնությունների իրականացման ընթացքը:

Եռակողմ ձևաչափով հանդիպումից առաջ Ռուսաստանի արտգործնախարարն առանձին հանդիպումներ է ունեցել ադրբեջանցի և հայ պաշտոնակիցների հետ:

Նախարար Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը պնդել է, որ Լաչինի միջանցքը պետք է լինի Ռուսաստանի վերահսկողության տակ՝ վկայակոչելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում Լաչինի միջանցքի վերաբերյալ ձևակերպումը։

Լավրովն իր խոսքում հավաստիացրել է՝ Մոսկվան մտադիր է անել հնարավորը այսօրվա եռակողմ հանդիպման ընթացքում արդյունքների հասնելու համար:

XS
SM
MD
LG