Մատչելիության հղումներ

Երեկ ԱԹՍ-ի հարվածից վիրավորված զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուս վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում


Հայաստանի ԶՈՒ զինծառայողները սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայաստանի ԶՈՒ զինծառայողները սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի կիրառած անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին շաբաթ առավոտյան հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում, ասված է հաղորդագրությունում:

Իրադրությունը սահմանի արևելյան հատվածում մարտի 11-ի վաղ առավոտից է լարված, երբ, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, Ադրբեջանի զինված ուժերը հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական Զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել:

Անցնող երկու օրերին փոխհրաձգությունը՝ այդ թվում խոշոր տրամաչափի հրազենային զենքերով, ականանետերով ու հրետանային միջոցներով, նաև անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, պարբերաբար վերսկսվել է:

Հայկական կողմը անցած երկու օրերին հաղորդել է իր 1 զոհվածի և 8 վիրավորների, ադրբեջանականը՝ 2 զոհվածի և 1 վիրավորի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG