Մատչելիության հղումներ

Գիշերը Կիևի վրա արձակված բոլոր հրթիռները խոցվել են


Ուկրաինա - Կիևի երկնքում խոցված օբյեկտ, 9-ը մայիսի, 2023թ.
Ուկրաինա - Կիևի երկնքում խոցված օբյեկտ, 9-ը մայիսի, 2023թ.

Այս գիշեր Կիևի վրա ռուսական զորքերի կողմից արձակված բոլոր հրթիռները խոցվել են, հայտնել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Նրա տվյալներով՝ գիշերային հարձակումն իրականացվել է Կասպից ծովի տարածքից Տու-95ՄՍ չորս ռազմավարական ռմբակոծիչներից: Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ արձակված X-101 հրթիռները չեն հասել իրենց թիրախներին:

Ըստ նույն աղբյուրի՝ մայիսի սկզբից ի վեր սա արդեն հինգերորդ օդային հարձակումն էր Կիևի վրա։

Այսօր առավոտյան Կիևում, ինչպես նաև Ուկրաինայի տարածքի մեծ մասում՝ բացառությամբ արևմտյան մի քանի շրջանների, օդային տագնապ է հայտարարվել ռուսական հրթիռակոծության վտանգի պատճառով։

XS
SM
MD
LG