Մատչելիության հղումներ

«Մեր ամենամեծ պարտավորությունը մեր պետականության ուժեղացումն ու զորացումն է»․ Փաշինյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրորդ աշխարհամարտում, Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով։

Պատերազմում տարած հաղթանակով քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին, ուղերձում մասնավորապես նշել է Փաշինյանը՝ շեշտելով՝ «վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով»։

Փաշինյանը սա առաջին հերթին կապել է 44-օրյա պատերազմի ծանր հետևանքների հետ, պատերազմի ընթացքում Շուշիի կորստով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող ագրեսիվ քաղաքականությամբ:

«Միջազգային փոթորկալից իրադրությունն ավելի է սրում այդ իրավիճակը, որովհետև մեր տարածաշրջանի անվտանգային համակարգերը դեֆորմացված են: Այս իրավիճակում Հայրենիքի համար իրենց կյանքը տված նահատակների առաջ մեր ամենամեծ պարտավորությունը մեր պետականության ուժեղացումն ու զորացումն է, և այս ծրագրի մաս պիտի լինի մեր տարածաշրջանում մեր հարաբերությունների կարգավորումը: Այս մոտեցումն է, որ պիտի երաշխավորի հայ ժողովրդի լինելիությունն իր Հայրենիքում: Ուժեղ ու զարգացած Հայաստանի Հանրապետությունն է, որ պիտի դառնա մեր բոլոր նահատակների մեծարման ու հիշատակի առհավատչյա», - ուղերձում ասել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG