Մատչելիության հղումներ

Զելենսկին առաջարկել է Հաղթանակի օրը մայիսի 9-ի փոխարեն նշել մայիսի 8-ին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, մայիս, 2023թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, մայիս, 2023թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Հաղթանակի օրվա տոնը մայիսի 9-ի փոխարեն նշել մայիսի 8-ին և համապատասխան օրինագիծ է ներկայացրել Գերագույն ռադա։

Եվրոպական երկրները Հաղթանակի օրը նշում են մայիսի 8-ին։

«Այժմ, ինչպես 80 տարի առաջ, Ուկրաինան կռվում է տոտալ չարիքի դեմ։ Ուկրաինան պայքարում է ամբողջ ազատ աշխարհի ապագայի համար», - ասել է Զելենսկին Հաղթանակի օրվա ուղերձում։

Նա հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակում ուկրաինական ժողովրդի ներդրումը չի մոռացվի, և ասել է, թե Ուկրաինան թույլ չի տա յուրացնել հակահիտլերյան կոալիցիայի ժողովուրդների ընդհանուր հաղթանակը։

XS
SM
MD
LG