Մատչելիության հղումներ

«Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված»․ ՄԻՊ


Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, այսօր հայտարարել է մարդու իրավուքնների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում։

2022 թվականի ընթացքում արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման14 դեպք՝ վկայակոչելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալները՝ ասել է մարդու իրավունքների պաշտմանը՝ խնդրահարույց համարելով նաև լրագրողների թիրախավորման դեպքերի առկայությունը։

Ընդգծելով, որ ազատ լրատվական գործունեությունը կայուն ժողովրդավարության կառուցման հիմնասյունն է, այլակարծության և առողջ բանավեճի ապահովման գրավականը՝ Մանայանը կարևորել է մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք «կապահովեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը և լրագրողների անվտանգություն»։

Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր մանդատի շրջանակներում անել առավելագույնը՝ պաշտպանելու համար լրագրողների ազատ և անխոչընդոտ աշխատանքը։

XS
SM
MD
LG