Մատչելիության հղումներ

Ֆրանցիսկոս. Վատիկանը մասնակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելու փորձերին


Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն օդանավում զրուցում է լրագրողների հետ, 30-ը ապրիլի, 2023թ.
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն օդանավում զրուցում է լրագրողների հետ, 30-ը ապրիլի, 2023թ.

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Վատիկանը մասնակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելու փորձերին։ Այդ մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը լրագրողներին ասել է Հունգարիա այցից վերադարձին՝ օդանավում։

Ֆրանցիսկոսը հայտնել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

«Բոլորին հետաքրքրում է խաղաղության հասնելու ճանապարհը: Առաքելությունը շարունակվում է, բայց այն դեռ հրապարակային չէ: Երբ հրապարակային դառնա, ես ձեզ կտեղեկացնեմ», - նշել է Պապը։

Հինգշաբթի օրը Ֆրանցիսկոսը Վատիկանում հանդիպել էր Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ։ Ուկրաինայի կառավարության ղեկավարի խոսքով՝ իրենք քննարկել են նախագահ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևը», որը, ի թիվս այլ հարցերի, ներառում է Ուկրաինայի բոլոր օկուպացված տարածքների ազատագրումը, ռազմական հանցագործների պատիժը և Ռուսաստանի կողմից հասցված վնասի փոխհատուցումը։ Շմիհալը նաև ասել է, որ Հռոմի Պապին հրավիրել է Կիև։

Ֆրանցիսկոսը բազմիցս կոչ է արել խաղաղություն հաստատել Ուկրաինայում: Այնուամենայնիվ, նա քննադատության է ենթարկվել ոմանց կողմից, որ ոչ մի անգամ ուղղակիորեն և միանշանակ չի դատապարտել Ռուսաստանին ներխուժման, տասնյակ հազարավոր մարդկանց սպանության և հարևան երկիրն ավերելու համար:

XS
SM
MD
LG