Մատչելիության հղումներ

Գիշերը ռուսական զորքերը նոր հրթիռային հարձակում են իրականացրել Ուկրաինայում


Ուկրաինա - Պավլոգրադի հրթիռակոծության հետևանքները, 1-ը մայիսի, 2023թ.
Ուկրաինա - Պավլոգրադի հրթիռակոծության հետևանքները, 1-ը մայիսի, 2023թ.

Այս գիշեր ռուսական զորքերը նոր հրթիռային հարձակում են իրականացրել Ուկրաինայում, հայտնել են ուկրաինացի զինվորականները։ Նրանց տվյալներով՝ 18 թևավոր հրթիռ է արձակվել, դրանցից 15-ը խոցվել են։ Կիևի իշխանությունները հայտնում են, որ մայրաքաղաքի օդային տարածքում ոչնչացվել են ռուսական բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։

Ռուսական կողմն այս հաղորդումները դեռ չի մեկնաբանել:

Կիրակի երեկոյան ռուսական բանակը հարձակում է իրականացրել Դնեպրոպետրովսկի շրջանի Պավլոգրադ քաղաքի վրա։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ քաղաքում ավերվել են արդյունաբերական ձեռնարկություն և բնակելի շենքեր, տուժել է 25 մարդ, նրանցից 3-ը երեխաներ են։

Ռուսական կողմը հաղորդում է, որ Ուկրաինայի կողմից Բրյանսկի շրջանի հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 4-ի: Երեկ հաղորդվել էր 2 զոհի մասին:

XS
SM
MD
LG