Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը գնդակոծել են Խերսոնի շրջանի Բելոզերկա գյուղը, կա մեկ զոհ, երեք վիրավոր


Ռուսական ուժերը այսօր գնդակոծել են Խերսոնի շրջանի Բելոզերկա գյուղը, ինչի հետևանքով մի կին մահացել է, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնում են տեղի իշխանությունները։

«Հակառակորդը հարվածել է տեղի հիվանդանոցի տարածքին, ինչի հետևանքով բաժանմունքներից մեկում կոտրվել են ապակիներ։ Տուժել են նաև մի քանի առանձնատներ։ Հրդեհներ է բռնկվել արկերի խոցման վայրերում», - ասվում է Խերսոնի շրջվարչակազմի հաղորդագրությունում։

Ռուսական կողմը այս հաղորդագրությունները չի մեկնաբանել։

Ուկրաինայում երեկվա հրթիռակոծությունների հետևանքով ավելի քան երկու տասնյակ մարդ է զոհվել։ Ուման քաղաքում հրթիռային հարված է հասցվել բնակելի շենքին, զոհվել է 23 մարդ՝ այդ թվում չորս երեխա։ Դնեպրում գնդակոծության հետևանքով երկու մարդ է սպանվել՝ այդ թվում երկու տարեկան երեխա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG