Մատչելիության հղումներ

«Հրադադարը պետք է հարգվի՝ վստահության ճանապարհը գտնելու համար»․ Կոլոննան այցելել է Ջերմուկ


Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը քննարկելու նպատակով տարածաշրջան ժամանած Ֆրանսիայի արտգործնախար Կատրին Կոլոննան, Հայաստանի անվտագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ուղեկցությամբ, այսօր ացելել է Ջերմուկ։

Զինված ուժերի գլխավոր շտապի պետ Էդվարդ Ասրյանը ֆրանսիացի բարձաստիճան պաշտոնյային ներկայացրել է 2022-ի սեպտեմբերյան ներխուժումից հետո առողջարանային քաղաքում ստեղծված իրավիճակը, թե որտեղ է տեղակայվել Ադրբեջանի զինուժը։

«Դեպի Ջերմուկի ուղղությամբ, մակերեսային առումով, ներթափանցած տարածքը կազմում է 60,06 քառակուսի կիլոմետր, ճակատով մոտ՝ 11 կմ, խորությամբ՝ մոտ 8 կմ», - Ֆրանսիայի արտգործնախարարին ասել է Ասրյանը՝ շեշտելով՝ հարվածներ հասցվել են ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ու քաղաքացիական օբյեկտներին։

«Մեծ վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Զգալի վնասներ է կրել Ջերմուկ քաղաքը, մինչև հիմա ճոպանուղին չի գործում», - ասել է ԳՇ պետը:

Այցի ընթացում Ֆրանսիայի արտգործնախարարը Թվիթերում, մասնավորապես, գրել է․ - «Ջերմուկում՝ Եվրամիության դիտորդական առաքելության հետ։ Եվրամիությունն օգնում է թուլացնել լարվածությունը և կառուցել խաղաղության հեռանկարներ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարը պետք է հարգվի՝ վստահության ճանապարհը գտնելու համար»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG