Այսօր Բաքվում Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Ջուանշեր Բուրչուլաձեն ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության խորացման մասին համաձայնագիր են ստորագրել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, նախարարները պայմանավորվել են համագործակցություն ծավալել երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև, այլ մանրամասներ չեն փոխանցվում։
Բուրչուլաձեն իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ այսօր քննարկել է նաև Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ռազմական համագործակցության ընթացքը։
Այսօր ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպել էր Ադրբեջանի նախագահը։