Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժայի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ


Հայաստանի ԶՈՒ զինծառայողները դիրքերում, արխիվ
Հայաստանի ԶՈՒ զինծառայողները դիրքերում, արխիվ

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է հինգշաբթի օրը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցների մասին:

«Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան: Հայկական կողմը կորուստներ չունի», - ասված է հաղորդագրությունում:

Ժամը 23-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր, նաև փոխանցում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Ադրբեջանական կողմն այս կապակցությամբ դեռ որևէ բան չի հաղորդում:

XS
SM
MD
LG