Հայաստան կատարած երկօրյա այցից հետո ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը այսօր ժամանել է Բաքու, տեղեկացնում է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունը։
Դիվանագիտական ներկայացուցչության փոխանցմամբ՝ Բաքվում Օլսոնը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մի շարք բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների հետ։
«Պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը այցի ընթացքում կվերահաստատի Հարավային Կովկասում ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի հասնելու Միացյալ Նահանգների հանձնառությունը», - նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Օլսոնի այցը Բաքու կշարունակվի մինչև ապրիլի 21-ը։