Մատչելիության հղումներ

Սլովակիան Ուկրաինային է հանձնել խոստացված ՄիԳ-29 կործանիչները


Սլովակիան Ուկրաինային է հանձնել բոլոր 13 խոստացված ՄիԳ-29 կործանիչները, որոնց մասին հաղորդվել էր մարտին։

Սլովակիան առաջին չորս ինքնաթիռները մատակարարել է անցյալ ամիս: Նա Լեհաստանից հետո ՆԱՏՕ-ի երկրորդ անդամն է, որը կործանիչներ է նվիրաբերում Ուկրաինային։

Ապրիլի սկզբին Լեհաստանը մի քանի ինքնաթիռ էր փոխանցել, ստույգ թիվը չի հաղորդվում։

Ավելի վաղ Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը, ի պաշտպանություն Ուկրաինային մարտական ինքնաթիռների փոխանցման, հայտարարել էր, որ իր կառավարությունը «պատմության ճիշտ կողմում է»։

XS
SM
MD
LG