Սլովակիայի կառավարությունը հավանություն է տվել Ուկրաինային խորհրդային արտադրության ՄիԳ-29 կործանիչներ փոխանցելու առաջարկին։ Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Էդուարդ Հեգերը։
Սլովակիան այսպիսով դարձավ երկրորդ երկիրը, որը պաշտոնապես հաստատեց Ուկրաինային կործանիչների փոխանցումը։
Նախօրեին Լեհաստանի նախագահը ևս հայտարարարել էր Կիևին 4 ՄիԳ-29 նվիրաբերելու պատաստակամության մասին։ Ժամկետների մասին Անջեյ Դուդան չէր հայտնել։
Սլովակիան ՄիԳ-29-ը փոխարինում է ամերիկյան F-16-ով, մինչ դրանք ստանալը, երկրի օդային տարածքում պարեկություն կիրականացնեն հարևան Չեխիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները։