Մատչելիության հղումներ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Երևանում Ադրբեջանի դրոշն այրելու փաստով


Ադրբեջանի գլխավոր դատախազության շենքի ցուցանակը, արխիվ
Ադրբեջանի գլխավոր դատախազության շենքի ցուցանակը, արխիվ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Երևանում Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության ժամանակ ադրբեջանական դրոշն այրելու փաստով։ Գործը հարուցվել է ազգային ատելություն և թշնամանք հրահրելու և Ադրբեջանի պետական դրոշն անարգելու հոդվածներով։

Գլխավոր դատախազությունից APA գործակալությանն ասել են, որ այդ արարքը կատարած Արամ Նիկոլյանին ազգային և միջազգային դատական պատասխանատվության ենթարկելու համար դիմումներ են ուղարկվելու արտասահմանյան երկրներին և համապատասխան մարմիներին ու միջազգային կազմակերպություններին։

Բաքուն միջազգային հանրությանը կոչ է արել խստորեն դատապարտել Հայաստանին, այդ թվում՝ որ Հայաստանն ապահովի միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի իր պարտավորությունների կատարումը։

Երեկ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ մի տղամարդ այրեց Ադրբեջանի դրոշը, ինչը պաշտոնական Բաքուն դատապարտեց և որոշեց հետ կանչել իր մարզիկներին:

Երևանը մտահոգիչ է համարում Բաքվի որոշումը՝ մարզական էթիկայի տեսանկյունից, ընդգծելով, որ երեկվա միջադեպն առնչություն չունի մարզիկների անվտանգության հետ, և այն լիարժեք ապահովված էր:

XS
SM
MD
LG