Ադրբեջանցի մարզիկներն արդեն հեռացել են Երևանից և այս պահին հատում են հայ-վրացական սահմանը, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Երեկ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ մի տղամարդ այրեց Ադրբեջանի դրոշը, ինչին պաշտոնական Բաքուն վրդովմունքով արձագանքեց և որոշեց հետ կանչել իր մարզիկներին:
Երևանը մտահոգիչ է համարում Բաքվի որոշումը՝ մարզական էթիկայի տեսանկյունից: