Սամարղանդում, ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային թեմաների շուրջ:
Կողմերը կարևորել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ համաձայնություններով նախատեսված հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման գործընթացի բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն դիվանագիտական գծով շփումները շարունակելու վերաբերյալ:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի փոխարեն Սամարղանդի այսօրվա հանդիպմանը մասնակցում է նրա տեղակալ Խալաֆ Խալաֆովը: