Մատչելիության հղումներ

Լավրովը ապրիլի 14-ին Սամարղանդում կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 14-ին Սամարղանդում կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, այս մասին այսօր հայտարարել է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքերով՝ հանդիպման մասնակիցները մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, կքննարկեն բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները։

«Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել միջազգային անվտանգության խնդիրներին, ինչպես նաև կապերի ամրապնդմանը իրավական, մշակութային, հումանիտար և կրթական ոլորտներում», - հավելել է Զախարովան։

Ռուսաստանի գլխավորած այս կազմակերպությանն անդամակցում են նաև Հայաստանը և Ադրբեջանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG