Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Հունան Հայրումյանն ազատվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Հարությունյանը 2020-ի հոկտեմբերի 25-ին փոխգնդապետ Հայրումյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար։
Վահրամ Պողոսյանն էլ, իր դիմումի համաձայն, ազատվել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի մայիսից։