Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախարարներ է նշանակել։
Ըստ Հարությունյանի գրասենյակի՝ Սուրեն Գալստյանն ազատվել է Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն Հրանտ Սաֆարյանն էլ նշանակվել է Արցախի գյուղատնտեսության նախարար:
Նոյեմբերի վերջին Արայիկ Հարությունյանի հրամանագրերով՝ պաշտոններից ազատվեցին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերահսկողության տակ գտնվող 11 նախարարություններից 9-ի ղեկավարները։