Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ը Չինաստանին խնդրում է համագործակցել COVID-19-ի ծագումը պարզելու հարցում


ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս, արխիվ
ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վստահ է՝ Չինաստանը զգալի տեղեկատվություն ունի, որը կարող է լույս սփռել COVID-19-ի ծագման վրա, և Պեկինից պահանջել է անհապաղ հասանելի դարձնել համապատասխան տվյալները։

«Առանց Չինաստանի ունեցած տեղեկատվության լիարժեք հասանելիության ցանկացած վարկած կարելի է դիտարկել», - Ժնևում հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ շարունակելով. - «Ուստի մենք խնդրում ենք Չինաստանին այս հարցում համագործակցել»։

Նրա խոսքով՝ եթե Պեկինը տրամադրի պակասող տվյալները, «մենք կիմանանք, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչպես է դա սկսվել»։

COVID-19-ի ի հայտ գալուց ավելի քան երեք տարի անց համաճարակի ծագումը դեռ թեժ վիճարկվում է։

Այս հարցը պառակտել է գիտական հանրությունը՝ ոմանք հավատում են այն տեսությանը, որ վիրուսը բնական ճանապարհով կենդանիներից փոխանցվել է մարդկանց, իսկ մյուսները ենթադրում են, որ վիրուսը դուրս է եկել Ուհանի լաբորատորիայից, ինչը Չինաստանը կտրականապես հերքում է:

XS
SM
MD
LG