Մատչելիության հղումներ

ՀԴԲ տնօրեն. Covid-19-ը ենթադրաբար ծագել է չինական կառավարության վերահսկած լաբորատորիայում


Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ, FBI) տնօրեն Քրիսթոֆեր Ռեյը հայտարարել է, որ Covid-19-ն «ամենայն հավանականությամբ» ծագել է «չինական կառավարության կողմից վերահսկվող լաբորատորիայում»:

«ՀԴԲ-ն արդեն բավական ժամանակ գնահատել է, որ համաճարակի ծագումը, ամենայն հավանականությամբ, պոտենցիալ լաբորատոր միջադեպ է», - Fox News-ին ասել է բարձրաստիճան պաշտոնյան:

Չինաստանը հերքել է Ուհանի (նաև՝ Վուհան) լաբորատորիայից արտահոսքի վերաբերյալ մեղադրանքը՝ այն անվանելով զրպարտություն:

Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ կառավարությունը վերջնական եզրակացության և կոնսենսուսի չի եկել համաճարակի ծագման վերաբերյալ:

Ուհանի շուկան, որտեղից սկսել է վիրուսի տարածումը, 40 րոպե հեռավորության վրա է գտնվում աշխարհում առաջատար վիրուսային լաբորատորիայից՝ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից, որը հետազոտություն է անցկացրել կորոնավիրուսների վերաբերյալ:

XS
SM
MD
LG