Մատչելիության հղումներ

Գերիների հարազատներն առավոտից փակել են Բավրայի մաքսատուն տանող ճանապարհը


Այսօր վաղ առավոտից գերիների հարազատները փակել են Բավրայի մաքսատուն տանող ճանապարհը։

«Ազատության» հետ զրույցում նրանք ասացին՝ 860 օր իրենց զավակները գերության մեջ են։

«Մենք մեր էրեխեքին ենք պահանջում։ Էսքան ժամանակ միշտ խաբել են, էլ համբերելու տեղ չունենք», - ասաց ցուցարարներից մեկը։

Ադրբեջանական բանտերում, Բաքվի հաստատած տվյալներով, 33 գերի է պահվում։ Նրանց մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է շուրջ ութ տասնյակ հայ գերի։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

Մանրամասներն՝ ավելի ուշ

XS
SM
MD
LG