Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը ստորագրեց COVID-19-ի արտակարգ դրության վերացման օրենքը


Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել կորոնավիրուսի տարածման պատճառով երկրում սահմանված արտակարգ դրության վերացմանը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Երկուշաբթի օրը՝ 2023 թվականի ապրիլի 10-ին, նախագահը ստորագրեց օրենքը, որով ավարտվում է COVID-19 համաճարակի պատճառով սահմանված ազգային մասշտաբով արտակարգ դրության ռեժիմը», - ասված է հաղորդագրությունում։

ԱՄՆ-ում 2020 թվականի մարտին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարվել էր հանրային առողջության արտակարգ իրավիճակ։
Այն թույլ է տվել վարչակազմին լրացուցիչ ռեսուրսներ օգտագործել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, այդ թվում՝ առանց Կոնգրեսի համաձայնության։

XS
SM
MD
LG