Մատչելիության հղումներ

Մայիսի 11-ից ԱՄՆ-ում կդադարի գործել COVID-19-ի պատճառով արտակարգ դրությունը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատվաստվում է կորոնավիրուսի դեմ, սեպտեմբեր, 2021թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատվաստվում է կորոնավիրուսի դեմ, սեպտեմբեր, 2021թ.

Երեկ ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը հայտարարեց, որ մայիսի 11-ից կհանվի արտակարգ դրությունը՝ պայմանավորված COVID-19 համաճարակով։

Սա տեղի է ունենում Միացյալ Նահանգների՝ համավարակի վերահսկման կտրուկ միջոցներ ներդնելուց մոտ երեք տարի անց: Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված արտակարգ իրավիճակ էր հայտարարվել 2020 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Ջո Բայդենը բազմիցս երկարացրել է միջոցառումները:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ նախագահի հրամանը, որի ժամկետը լրանում է առաջիկա ամիսներին, ևս մեկ անգամ կերկարաձգվի մինչև մայիսի 11-ը, որից հետո ուժը կկորցնի։

XS
SM
MD
LG